Լուկաշենկո. Հայաստանը փախչելու տեղ չունի, և Նիկոլ Վովաևիչը դա տեսել է

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կարծիքով, առաջիկա 15 տարիներին Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած միութենական պետության կազմում կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը՝ Ուկրաինան, Հայաստանը, Ղազախստանը և կենտրոնասիական այլ պետություններ, գրում է «Ազատությունը»։

Կրեմլի խոսնակը համարվող հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Լուկաշենկոն, ով Ուրկրաինայի շուրջ խորացող ճգնաժամի ֆոնին շարունականաբար սպառնալից հայտարարություններ է անում Կիևի հասցեին, անդրադարձել է հարցին, թե որ երկրները կարող են մաս կազմել Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը. – «Բելառուսն արդեն այնտեղ է։ Կարծում եմ, Ղազախստանի համար լավ դաս էր։ Եթե ասում եք ժամկետը 15 տարի է, վստահ եմ, որ Ուկրաինան այնտեղ կլինի, եթե սխալներ թույլ չտանք։ Դե, իսկ մնացածը՝ ըստ պարագծի… այդ հզորության միավորման ավարտից հետո, կամ միավորման ընթացքում… իրենք որտե՞ղ են հայտնվելու։ Հայաստանը փախչելու տեղ չունի… ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են… իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է։ Ադրբեջանը դուրս է մնում այդ կոհորտայից, որովհետև մենք նույնպես շատ սխալներ ենք թույլ տվել։ Առանձին խոսակցություն է, և այնտեղ, իհարկե, Թուրքիան շատ լուրջ կերպով սատարում է Ադրբեջանին. Թուրքիայի միջոցով են հոսում [ադրբեջանական] գազը, նավթը… Իսկ Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը, կարծում եմ, տնտեսական նպատակահարմարությունից ելնելով, նույնպես կմիանան»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում