Հեռախոսային կամ առերես խոսակցություն վարչապետի հետ չեմ ունեցել. Լարիսա Մինասյան. Factor.am

«Ես հեռախոսային, առերես կամ գրավոր որևիցե խոսակցություն չեմ ունեցել, պատիվ չեմ ունեցել ունենալու պարոն Փաշինյանի հետ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը։ «Այդպիսի խոսակցություն չի եղել։

Սիրելի, հարգելի լրագրողներ, հենց դրա մասին է մեր խոսքը, որ մեջ չբերեք, հանրային դիսկուրս չներմուծեք ակնհայտ գռեհիկ սուտը, որը միտված է նվաստացնել մեր հանրությանը, ով իր մեծամասնությամբ ընտրել է իր իշխանությանը»,- ասաց Լարիսա Մինասյանը։

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում: