Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին. Factor

Նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Մյունխենի անվտանգության համաժողովին:Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի հասարակայանության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։ Համաժողովն անցկացվելու է փետրվարի 17-19-ը։

Եռօրյա տարեկան համաժողովին կմասնակցեն ԱՄՆ փոխնախագահ Քամիլա Հարիսը, Չինաստանի բարձրաստիճան դիվանագետ Վան Ինը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Համաժողովին հրավիրված չէ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։