Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է

Մարմնամարզության աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հենացատկի վարժության որակավորման փուլում Դավթյանը հավաքելով 15,116 միավոր` դուրս եկավ եզրափակիչ: Հենացատկի վարժության եզրափակիչը կկայանա ապրիլի 20-ին:

Նախօրեին եզրափակիչ էին դուրս եկել Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը (օղակներ) և Հարություն Մերդինյանը (նժույգ-թափեր):

Հայաստանի ընտրանու կազմում Օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորություն ունի Վահագն Դավթյանը (օղակներ):  Դավթյանը ուղեգիր կնվաճի, եթե եզրափակիչում զբաղեցնի առաջին հորիզոնականը: