Նոր մանրամասներ. «Տաք ջրում» անչափահասի բռնաբարության մեջ կասկածվում է ոստիկանը

Նոր մանրամասներ. «Տաք ջրում» անչափահասի բռնաբարության մեջ կասկածվում է ոստիկանը
Նոր մանրամասներ. «Տաք ջրում» անչափահասի բռնաբարության մեջ կասկածվում է ոստիկանը

Կոտայքի մարզի Հանքավան գյուղում գտնվող «Տաք ջուր» հանգստյան գոտում Սևան քաղաքի 13-ամյա բնակչուհու բռնաբարության մեջ կասկածվող 24-ամյա Վահագն Համբարձումյանը, պարզվում է,  ոստիկան է։ Ընդ որում, նա միայնակ չի եղել, այլ 25-ամյա Սասուն Աբրահամյանի հետ: Ըստ «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունների, գործը ոստիկանությունից  փոխանցվել է  Հատուկ քննչական ծառայությանը:    
Սկզբնապես գործը քննվում էր   Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքում, որտեղ քրեական գործ էր  հարուցվել  ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ  հոդվածի հատկանիշներով՝  բռնաբարությունը:
«Փաստինֆո» -ի ունեցած տեղեկությունների համաձայն, երիտասարդները երեխային  նստեցրել են ավտոմեքենան, ապա տարել Ծաղկաձոր, իսկ այնտեղից էլ «Տաք ջուր», որտեղ էլ տեղի է ունեցել բռնաբարությունը։ Ընդ որում, տղաները եղել են երեքով, սակայն աղջկա բռնաբարության գործով անցնում են վերը նշված 2-ը։
«Փաստինֆո»