Ստեփանակերտի բնակչի մոտ հայտնաբերվել է խոշոր չափերի «Կոկաին» տեսակի թմրամիջոց

ԱՀ Ստեփանակերտ քաղաքի 1975թ. ծնված բնակչի մոտ հայտնաբերվել է խոշոր չափերի «Կոկաին» տեսակի թմրամիջոց, տարբեր տեսակի դեղահաբեր և ներարկիչներ:

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս մասին հայտնում է ԱՀ քննչական կոմիտեն։