Կառավարությունը հաստատեց. բուքմեյքերական գրասենյակները կտեղակայվեն մարդաշատ վայրերից հեռու

Հայաստանում բուքմեյքերական գրասենյակները կգտնվեն կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից որոշակի հեռավորության վրա։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարությունը սեպտեմբերի 17-ի նիստում ընդունեց Վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպչի բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորությունը և չափանիշները հաստատելու մասին նախագիծը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։