«Բարեկարգ եւ հարմարավետ Երեւանի համար». Սերժ Սարգսյանն ընտրել է

«Բարեկարգ եւ հարմարավետ Երեւանի համար». Սերժ Սարգսյանն ընտրել է
«Բարեկարգ եւ հարմարավետ Երեւանի համար». Սերժ Սարգսյանն ընտրել է

Քիչ առաջ Երեւանի 9/11 ընտրատեղամասում ընտրել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ընտրելուց հետո նա լրագրողների ասել է, որ ձայնը տվել է «բարեկարգ եւ ավելի հարմարավետ Երեւանի համար»:

Նա նշել է, որ քվեարկել է Երեւանի եւ քաղաքապետի կառավարման համակարգում եւ քաղաքականության մեջ հստակ պատկերացումներ ունեցող «մարդու եւ քաղաքական ուժի համար»:

«Ես քվեարկել եմ զարգացող, բարեկարգ և ավելի հարմարավետ Երևանի համար: Ընտրել եմ համեստ ու հստակ կառավարող տեսակը: Քվեարկել եմ այն մարդու և քաղաքական ուժի համար, ով հստակ պատկերացնում է Երևանի քաղաքապետի և ընդհանրապես Երևանի քաղաքապետարանի դերն ու տեղը Հայաստանի պետական կառավարման համակարգում և քաղաքական կյանքում»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ այսօր` մայիսի 5-ին, Երեւանում տեղի են ունենում ավագանու ընտրություններ: Մայրաքաղաքում քաղաքապետ են ընտրում: Մի քանի ժամ առաջ մեկնարկած ընտրություններն անցնում են բավականին թեժ մթնոլորտում: Արդեն իսկ ստացվել են բազմաթիվ ահազանգեր ընտրախախտումների, բռնությունների, ճնշումների վերաբերյալ:

© Medialab.am