Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՌԴ նախագահը խոսել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Կրեմլում տեղի ունեցած հանդիպման ընթացքում։
«Անցյալ տարի առևտրաշրջանառությունը կազմել է 7,4 միլիարդ դոլար, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճել է 2,5 անգամ՝ գերազանցելով 8,3 միլիարդ դոլարը»,- հավելել է ՌԴ նախագահը։
Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ եթե այս տեմպերը շարունակվեն, ապա տարեվերջին ապրանքաշրջանառությունը կարող է հասնել ռեկորդային 14-16 մլրդ դոլարի։