Ալիև․ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության նոր փուլ է սկսվել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Ադրբեջանի և Ղազախստանի բարձրագույն միջպետական խորհրդի երկրորդ նիստում, հայտարարել է, որ երկու երկրների միջև խաղաղության գործընթացը մտել է նոր փուլ։

«Այսօր սկսվում է, ավելի ճիշտ՝ արդեն սկսվել է նոր փուլ՝ խաղաղության փուլ Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Եվ այն փաստը, որ վերջին ռազմական բախումներից անցել է երկու տարուց էլ քիչ ժամանակ, իսկ մենք արդեն մոտենում ենք խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը, վկայում է, որ երկու երկրները ցուցաբերել են բավականին բարձր մակարդակի քաղաքական կամք», – ասել է Ալիևը։

Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ադրբեջանի նախագահը նաև ընդգծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների նորմալացման գործընթացում՝ այն գնահատելով «ամենաբարձր մակարդակով»։