Գյուղացիները կովերից վարակվել են սիբիրախտով. Վանևանում խոշոր եղջերավորներին այրում են, կաթը՝ թափում. տեսանյութ

Factor.am-ը գրում է.

Հունիսի 22-ից սկսած Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքում օր չկա, որ գյուղացին չբացի անասնագոմի դուռն ու անկած անասուն չտեսնի: Վերջին օրերին համայնքում արդեն քսան կով է սատկել:

Գյուղացիները պնդում են՝ իրենց համայնքում սիբիրախտ է տարածված: Վալտեր Ասլանյանն ութսուն գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունի, որից ութն անկել է, մի քանիսն էլ, ըստ նրա, սիբիրախտով են վարակված:

Ֆերմերը նշում է՝ հիվանդությունը տարածվել է հարևան Տորֆավան գյուղից, որտեղ անկման դեպքեր գրանցվել էին մայիսի վերջից:

Վարդենիսի տարածաշրջանում ապրիլին սիբիրախտի դեմ պատվաստումներ են իրականացվել, գյուղացիները նշում են՝ անկման դեպքերից հետո կրկին վերսկսել են պատվաստումները, սակայն Վալտեր Ասլանյանը համոզված է, որ պատվաստման գործընթացն իրականացվել է թերի, ինչն էլ դարձել է կովերի համատարած վարակման պատճառ:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում