Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

Այսօր, դեկտեմբերի 20-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը։

Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային զարգացումների շուրջ և երկուստեք գոհունակություն է հայտնվել նկատվող կայունացման միտումների առիթով: