«Ո՞վ է տարածում այդ լուրերը, ի՞նչ ձերբակալության մասին է խոսքը»․ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը՝ Վանեցյանին ձերբակալելու մասին

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հնարավոր ձերբակալության մասին լուրերին։

«Ո՞վ է տարածում այդ լուրերը, ի՞նչ ձերբակալության մասին է խոսքը»,- ասաց Մարտիրոսյանը։ Նա նշեց, որ շատ լուրեր կարող են տարածվել, դրանք ճիշտ չեն։

Լրագրողները ճշտեցին՝ ինքը հստակ հերքո՞ւմ է այդ տեղեկությունը, նա պատասխանեց․ «Այո»։