Ավինյանը ներողություն է խնդրել երևանցիներից և խոստացել «պատժել կազմակերպիչներին»

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է վարորդների գործադուլին:

«Վաղ առավոտից հասարակական տրանսպորտի վարորդների մի մասն իրականացնում է գործադուլ, որի հետևանքով հազարավոր քաղաքացիների տեղաշարժման անհարմարություններ են պատճառվել։ Նախ՝ ուզում եմ ներողություն խնդրել երևանցիներից ստեղծված իրավիճակի համար, միևնույն ժամանակ հստակ արձանագրեմ, որ որևէ տեսակի շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու։

Կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության»,- գրել է Տիգրան Ավինյանը:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ
գործողություններին գնահատական է տրվելու աշխատանքային օրենսդրության շրջանակներում: