Ադրբեջանցի սպաների ու զինծառայողների ականի վրա պայթելու հերթական դեպքն է գրանցվել Արցախի գրավյալ տարածքներում։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական լրատվամիջոցը՝ այս անգամ դեպքը տեղի է ունեցել Թալիշում։
N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Քյամիլ Դունիևը, նույն զորամասի լեյտենանտ Հասան Ահմեդովը, զինծառայողներ՝ Սարհան Գարիբովը, Էլշադ Օրուջևը, Մագերամ Օրուջևը պայթել են ականի վրա ու ստացել լուրջ վնասվածքներ։
Զինծառայողները հոսպիտալացվել են, փոխգնդապետ Դունիևի ոտքն անդամահատվել է։ Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն։
Մանրամասները՝ այստեղ