Հունվարի 28-ն արդեն 28 տարի իրական ազգային տոն է դարձել մեզ համար. ՄԻՊ-ի ուղերձը

Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, հարգարժա՛ն զինվորներ, ենթասպաներ, սպաներ և գեներալներ, Հունվարի 28-ն արդեն 28 տարի իրական ազգային տոն է դարձել մեզ համար:

Հայոց բանակը մեր անկախության և անվտանգութան գլխավոր երաշխավորն է: Այն մեր պետականության ամենաարժեքավոր ձեռքբերումներից է:

Զինված ուժերում մարդու իրավունքների իրական պաշտպանությունը, քաղաքացիական վերահսկողությունն առաջնահերթություն են ժողովրդավարական յուրաքանչյուր պետության համար:

Զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների երաշխավորման հարցերն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում են։ Հայրենիքի երեկվա և այսօրվա պաշտպաններին մաղթում եմ բարի ծառայություն ու նորանոր ձեռքբերումներ՝ հանուն ուժեղ և հզոր Հայաստանի Հանրապետության»: