Ֆաշիստական օկուպացիան Մարիուպոլում ապրած 81-ամյա Օբյեդկովան մահացել է նույն քաղաքում ռուսական զորքից թաքնված

«Աուշվից-Բիրկենաու պետական թանգարան»-ը, որը գտնվում է Օսվենցիմում, թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացնում է 81-ամյա Վանդա Օբյեդկովայի մահվան մասին:

«10 տարեկան հասակում Վանդա Օբյեդկովան ապրել է ֆաշիստական օկուպացիան՝ թաքնվելով Մարիուպոլ քաղաքի նկուղներից մեկում: 81 տարի անց նա մահացել է նույն քաղաքում՝ թաքնվելով ռուսական զորքից», -նշվում է թանգարանի թվիթերյան էջում: