Նշանակվել է առաջին կին անտառտնտեսության ղեկավարը

Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արուսյակ Սիրադեղյանի հրամանով Իրինա Պարույրի Հովհաննիսյանը նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Իրինա Հովհաննիսյան
2009-ին ավարտել է «Գալիք» համալսարանը՝ ստանալով տնտեսագետ-մենեջերի որակավորում։
2018-ին վերապատրաստվել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ հանրային քաղաքականություններ և շահերի պաշտպանություն կրթական ծրագրով
Մասնակցել է մի շարք միջազգային վերապատրաստման ծրագրերի, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում և Ալբանիայում։

Աշխատանքային գործունեություն
2014 թվականից հանդիսանում է «Աստղացոլք» ՀԿ նախագահ
2011-2014 թթ․ – «World Vision international organization» կազմակերպության Ճամբարակի տարածաշրջանային զարգացման ծրագրի թիմի ղեկավար
2009-2011 թթ․ – «Աստղացոլք» ՀԿ-ի դրամաշնորհների կառավարիչ
2005-2008 թթ․– Ճամբարակի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար
1996-2004 թթ․ – «Հայաստանի հեռախոսային ցանցեր» ՓԲԸ կադրերի բաժնի պետ