Հրդեհ Գյումրիում․ բնակչին տարհանել են

Հունիսի 2-ին, ժամը 02:56-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի 8-րդ զինվորական թաղամասի 10-րդ շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից կրակ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և մեկ ջրատար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:40-ին, մարվել՝ 04:10-ին: Փրկարարները տարահանել են բնակիչ Մ․ Հ․-ին (ծնված 1963 թ.):

Այրվել են բնակարանի հյուրասենյակը (20 քմ) և նախամուտքը (7 քմ)։