2021 թվականին համաշխարհային տնտեսության աճը կարող Է անցյալ տարվա համեմատությամբ կազմել 4,7 տոկոս: Այս կանխատեսումը բովանդակում Է ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման կոնֆերանսի (UNCTAD)՝ մարտի 18-ին Ժնեւում հրապարակված զեկույցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Համաշխարհային տնտեսությունն, ինչպես սպասվում Է, այս տարի կաճի 4,7 տոկոսվ»,- ասված Է հետազոտության մեջ: Դրա հեղինակները հիշեցնում են, որ այդ թվերը բարձր են 2021 թվականի համար կանխատեսումներից, որոնց մասին խոսք Է գնացել սեպտեմբերին (4,3 տոկուս): Սպասումների բարելավումը, նրանց խոսքով՝ «բացատրվում Է ավելի ուժգին վերակագնմամբ Միացյալ Նահանգներում», որտեղ նշվել Է «առաջընթաց (կորոնավիրուսի դեմ) պատվաստանյութերի կիրառման գործում» եւ վերջերս հայտարարվել Է 1,9 տրիլիոն դոլարի ծավալով տանտեսության խթանման միջոցների մասին:
Դրա հետ մեկտեղ, փորձագետների գնահատումներով՝ 2021 թվականի վերջին համաշխարհային տնտեսությունը պակաս Է կհաշվի ավելի քան 10 տրիլիոն դոլար, որը նա կարող Էր ստանալ աճի այն միտումների պահպանման դեպքում, որոնք աշխարհում կային մինչեւ կորոնավիրուսի համավարակը: Զեկույցի հեղինակներն ուշադրություն են հրավիրում աշխարհում պահպանվող «բազմակողմ համագործակցության թուլության» եւ «անհավասարության խնդիրներով զբաղվելու» ցանկության բացակայության վրա, ինչը վատթարացնում Է հաջող զարգացման հեռանկարները: «Առանց չհավասարակշռված վերականգնման ուղեգծի փոխման նոր ցնցումների նկատմամբ խոցելիությունը եւ անվտանգության բացակայությունը շատերի համար նոր կանոնավորություն կդառնան»,- կարծում են UNCTAD-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: