ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն

Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 15-ին բաժին է ներկայացել 38-ամյա Ռոլանդ Ռ.-ն, որը 2014 թ. հունվարի 10-ից ՌԴ Օմսկի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի (Շորթումը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

Հետախուզվողի ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։