Այսօր ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները նոր կորոնավիրուսի դեմ ուղղված պայքարի հերթական միջոցառումն անցկացրել են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
Խախտումների էական նվազման միտում է գրանցվել դիտարկված զբոսայգիների, հուշակոթողների հարակից տարածքներում։ Քաղաքացիները դարձել են ավելի կարգապահ ու պատասխանատու, նախկինում հաճախակի հանդիպող դիմակները սխալ կրող անձանց թիվը զգալիորեն կրճատվել է։ Դիմակ չկրելու դեպքեր չեն արձանագրվել։
Հանրապետության ողջ տարածքում շարունակվող ամենօրյա խստացված ստուգայցերին զուգահեռ Տեսչական մարմնի աշխատանքային խումբն իրականացնում է համավարակի տարածման դեմ ուղղված կանխարգելիչ և իրազեկման լայնածավալ աշխատանքներ, տրամադրում դիմակներ։
Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։