«Հայ ձեռնարկատերերի ասոցիացիայի» նախագահ Սամվել Կարապետյանի հայտարարությունը

Հեղինակ MediaLab

Այս օրերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները մեծ մտահոգության տեղիք են տալիս։ 

«Հայ ձեռնարկատերերի ասոցիացիայի» անունից կոչ եմ անում երկու կողմերին էլ վերադառնալ բանակցությունների սեղանին եւ կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակներ գտնել՝ նոր զոհերից, այդ թվում նաեւ՝ խաղաղ բնակչության շրջանում, խուսափելու համար

Դիմում եմ նաեւ Ռուսաստանում երկու երկրների սփյուռքի ներկայացուցիչներին՝ կոչ անելով փոխադարձ հարգանք ցուցաբերել միմյանց նկատմամբ եւ խուսափել հնարավոր սադրանքներից, որոնք ուղղակի կամ անուղղակի ձեւով կարող են Ռուսաստանի ներսում կոնֆլիկտի էսկալացիայի բերել»։

Սամվել Կարապետյան
«Հայ ձեռնարկատերերի ասոցիացիայի» նախագահ