Մի տարածեք Լաչինում ադրբեջանցի քարոզիչների կողմից նկարահանված փախստականների «հարցազրույցները». Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է.

«Մի հատ պարզ բան գրեմ։ Չգիտեմ, ինչու պետք է ես սա գրեմ, բացատրեմ, բայց քանի որ տեսնում եմ, որ շարունակվում է, ասեմ։


Մի տարածեք Լաչինում ադրբեջանցի քարոզիչների կողմից նկարահանված փախստականների “հարցազրույցները”։

Դրանք շատ ծանր հոգեբանական ճնշման տակ արված բաներ են։ Կապ չունի, թե ինչ մեկնաբանությունով եք դուք դա տարածում։ Տարածել, նշանակում է մենակ մի բան – ակամա աշխատել թշնամու վրա։ Իրենց հենց ուզածն է, որ դա մտնի մեր հասարակության մեջ»։