Վարչապետը շնորհավորել է ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին

Վարչապետը շնորհավորել է ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին
Վարչապետը շնորհավորել է ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին

Սիրված ժողովրդական դերասան Սոս Սարգսյանի ծննդյան առթիվ շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Հարգելի Սոս Արտաշեսի, սիրելի Վարպետ.
Սրտանց շնորհավորում եմ Ձեր ծննդյան 83-րդ տարեդարձը: Ասում են, որ մարդուն չափում են ոչ թե իր ապրած տարիներով, այլ դրանց իմաստալիությամբ: Սիրելի Վարպետ, Ձեր ապրած յուրաքանչյուր տարի մի լուսավոր կետ է մեր ժողովրդի պատմության մեջ` լի խորությամբ և իմաստությամբ:
Ցանկանում եմ խուսափել ընդունված պաշտոնական հաղորդագրության ձևերից և իմ շնորհակալությունը հայտնել Ձեզ այն խոր հետքի, որ թողել եք Դուք իմ և իմ սերնդակիցների վրա: Իմ երիտասարդության տարիներին աշխատում էի բաց չթողնել մի որևիցե ներկայացում, որտեղ խաղում էիք Դուք, սիրելի Վարպետ:

Պրեմիերայից դեռ 10-15 օր առաջ իմանում էինք, որ այսօր, մեր սիրելի Սոսն է խաղալու, անմիջապես փորձում էինք տոմսեր գտնել` հերթական ներկայացումը բաց չթողնելու համար: Ես ցանկանում եմ շնորհավորել նաև Սոս Սարգսյան մտավորականի, Հայաստանի քաղաքացու տարեդարձը: Պետական-քաղաքական բազմաթիվ գործիչներ զգաստացել են Ձեր արդար խրատներից, սխալը տեսնելու և դրա մասին անմիջապես բարձրաձայնելու ըմբոստ և անհանգիստ մտավորականի կեցվածքից:

Սիրելի Վարպետ, ցանկանում եմ Ձեզ քաջ առողջություն, ընտանեկան ջերմություն և ստեղծագործական եռանդ»,-ըստ ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրության ուղերձում նշել է Սարգսյանը:

© Medialab.am