Մայիսի առաջին շաբաթվա ընթացքում Հայաստանը կստանա 100 000 դեղաչափ նոր պատվաստանյութ. նախարարի հարցազրույցը

Հայաստանը դիտարկում է կորոնավիրուսի դեմ այն բոլոր պատվաստանյութերի ձեռքբերման հնարավորությունը, որոնք համապատասխանում են չափանիշներին, ստացել են անհրաժեշտ արտոնագիրը.  միայն գինը չէ չափանիշը, որով ընտրություն է կատարվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին վստահեցրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ շեշտելով, որ պատվաստանյութն անհրաժեշտություն է, ոչ թե շքեղություն:  

Տիկին նախարար, Ձեր վերջին ասուլիսում նշել էիք Չինաստանից որպես նվիրատվություն սպասվող Sinovac ընկերության CoronaVac պատվաստանյութի մասին, խմբաքանակը ե՞րբ կգա Հայաստան, ի՞նչքան դեղաչափ: Այս պատվաստանյութով պատվաստման համար ի՞նչ տարիքային շեմ է ընտրվելու, ունե՞ք մշակած քաղաքականություն: Խոսել էինք նաև ամերիկյան Novavax-ի ձեռքբերման հնարավորության մասին, այն ե՞րբ կստանանք: 

-Մայիսի առաջին շաբաթվա ընթացքում այն արդեն Հայաստանում կլինի՝ 100 հազար դեղաչափ, որը 50 հազար հոգու համար է: Իսկ Novavax-ի ժամանման մասին այս պահին դեռ հստակ պայմանավորվածություններ չկան, սակայն նախնական համաձայնությունն ունենք: Ընթացքում արդեն կկոնկրետացվեն ժամկետները, քանակները:

-Ազգային ժողովում հնարավոր էիք համարել, որ 1 տարվա ընթացքում կպատվաստվի բնակչության մինչև 20 տոկոսը, ինչո՞ւ 20 տոկոս, քանի որ այդ չափով պատվաստանյութ կկարողանաք ձեռք բերե՞լ, թե՞ կարծում եք, որ պատվաստվելու ցանկություն հայտնողներն այդքան մեծ չեն լինի: 

-Բոլոր երկրներն էլ ընտրում են առաջնահերթություններ և իրենց համար դնում են ռիսկի խմբի ամբողջ պատվաստման նշաձողը, բայց միանշանակ կախված է նաև դիմելիությունից, պատվաստանյութի հասանելիությունից, որովհետև մենք չենք կարող ասել, թե այլ երկրներում ինչպիսին կլինի համաճարակային իրավիճակը, օրինակ` Հնդկաստանում այս պահին իսկապես շատ լուրջ իրավիճակ է: Դրա համար ընդհանուր պատվաստանյութերի բաշխման վերաբերյալ շատ դժվար է կանխատեսումներ անել: Եվ մենք կարծում ենք, որ իմ կողմից հնչեցված մինչև 600-700 հազար բնակիչներին պատվաստելու արդյունքում և հաշվի առնելով, որ երեխաները պատվաստման շրջանակից դուրս են, և այն անձինք, որոնք նաև մասնավոր հիմունքներով կպատվաստվեն, մենք կունենանք հանրային իմունիտետի բավարար շեմը: Միանշանակ կշարունակվեն պատվաստումները, բայց արդեն բավարար շեմ կունենանք՝ ավելի հանգիստ ապրելու համար: 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում