ՊՆ-ում անցկացվել է զինված ուժերի ֆինանսիստների հավաք-խորհրդակցություն

Փետրվարի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զինված ուժերի ֆինանսիստների հավաք-խորհրդակցություն։

ՊՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ֆինանսական վարչության բաժինների և զորամիավորումների ֆինանսական ստորաբաժանումների պետերը զեկուցումներ են ներկայացրել 2020 թվականի ընթացքում կատարված աշխատանքների, առկա խնդիրների ու դրանց լուծման ուղիների վերաբերյալ։