Ստեփանակերտը սանիտարական ճգնաժամի շեմին է. Ստեփանակերտի քաղաքապետարան

Վառելիքի սղության պատճառով առաջիկայում հնարավոր չի լինելու կազմակերպել Ստեփանակերտի աղբահանության բնականոն գործընթացը:Այս մասին հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից։

«Մայրաքաղաքը սանիտարական ճգնաժամի շեմին է: «Սանմաքրում» համայնքային ընկերությունն անում է հնարավորը Ստեփանակերտի՝ մաքուր քաղաքի համբավը պահպանելու համար, բայց վառելիքի պաշարների օրեցօր նվազումը լրջագույն խնդիրներ է առաջացնում ոլորտում, հաճախ՝ անհաղթահարելի: Եթե իրավիճակի փոփոխություն չլինի, ապա առաջիկայում հնարավոր չի լինելու կազմակերպել աղբահանման բնականոն գործընթացը»,- ասված է հայտարարությունում։