Ստեփանակերտի կենտրոնում՝ տեղի կունենա հայտնաբերված կասետահրթիռային ռումբի պայթեցում

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է․

Հարգելի հայրենակիցներ

«Քիչ հետո «The Halo trust» ականազերծող ոչ կառավարական կազմակերպության սակրավորների կողմից, Ստեփանակերտի կենտրոնում՝ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության հարակից տարածքում տեղի կունենա հայտնաբերված կասետահրթիռային ռումբի պայթեցում:

Պայթյունի ձայնը լսելու դեպքում, խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել: Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»: