Սայաթ Նովա գյուղում հրդեհի հետևանքով մեքենա է այրվել

Դեկտեմբերի 28-ին, ժամը 22։03-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սայաթ Նովա գյուղի Թումանյան փողոցում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սայաթ Նովա գյուղի Թումանյան փողոցի տներից մեկի բակում:

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 22։20-ին, մարել՝ 22։34-ին։ Այրվել է «Volvo» մակնիշի ավտոմեքենայի դիմացի հատվածը: