Մեր ժողովուրդը վաստակել է սահմանադրականության իրավունքը, եւ այսօր մենք արժանացել ենք միմյանց շնորհավորելու այս պատվին. Հրայր Թովմասյանի ուղերձը

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ.

Սիրելի՛ հայրենակիցներ,

ՀՀ Սահմանադրական դատարանի անունից շնորհավորում եմ Սահմանադրության եւ պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ: Սահմանադրությունը պետության ողնաշարն է, իրավական պետության հիմքերի հիմքը։ Պետության կայուն զարգացման, անվտանգության, պետական ինստիտուտների անխափանության պաշտպանն ու գլխավոր երաշխավորը Սահմանադրությունն է:

Ազգային պետություն ունենալու մեր ժողովրդի բաղձալի երազանքն ու հանուն դրա մղած պայքարի կենսագործումն անխզելիորեն փոխկապակցված են օրենքի գերակայության հաստատման հետ:

Գերակայություն, որի տառի պահպանումը պարտադիր կլինի բոլորի եւ յուրաքանչյուրի համար, որը բարձրագույն արժեք կլինի ոչ միայն օրվա իշխանության, այլեւ յուրաքանչյուր քաղաքացու համար:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն այն միակ իրավական հենքն է, որից ածանցվում է ամբողջ հանրային իշխանության լեգիտիմությունը: Իմ խորին համոզմամբ՝ ուժեղ, ժողովրդավար եւ զարգացող Հայաստան հնարավոր է կառուցել ոչ թե զգացմունքի, այլ բացառապես օրենքների եւ Սահմանադրության գերակայության պայմաններում:

Վստահ եմ, որ պետք է առաջնորդվենք այս գաղափարով եւ միասին կառուցենք իշխանության տարանջատման սկզբունքի պահպանման եւ փոխադարձ հարգանքի հենքի վրա զարգացող պետություն:

Մեր ժողովուրդը վաստակել է սահմանադրականության իրավունքը, եւ այսօր` Սահմանադրության եւ պետական խորհրդանիշների օրը, մենք արժանացել ենք միմյանց շնորհավորելու այս պատվին` ի փառս Հայաստանի Հանրապետության եւ ՀՀ Սահմանադրության։