Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք

Մարտի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք, 1 մահ։ Կատարվել է 88 թեստավորում։
Ստացիոնար բուժում է ստանում 44  քաղաքացի, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9223 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2910 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 35 դեպք է արձանագրվել:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: