Արմավիրի կենտրոնական փողոցների աղբակույտերը

Արմավիրի կենտրոնական փողոցների աղբակույտերը
Արմավիրի կենտրոնական փողոցների աղբակույտերը

Արմավիր քաղաքի Նալբանդյան փողոցում մի կիսաքանդ կառույց կա, որն աղբանոցի է հիշեցնում: Բնակիչներն այստեղ նետել են ինչ պատահի ու ոչ ոքի մտքով չի անցնում այն մաքրել:
Արմավիր քաղաքում աղբամաններ կան, սակայն այստեղ աղբակույտեր էլ շատ կան: Նկարներն արված են քաղաքի կենտրոնական փողոցներում` Երեւանյան, Նալբանդյան, Շահումյան: Նմանատիպ աղբակույտերը մնում են նույն վիճակում մի քանի օր: Քանի որ դրանց մեջ ուտելիքի շատ մնացորդներ կան, ուրեմն աղբակույտերից տարածվող հոտն էլ տեսարանից հետ չի մնում: