Նոր տեղեկություններ Սուրիկ Խաչատրյանի սեփականաշնորհած տարածքների մասին

Նոր տեղեկություններ Սուրիկ Խաչատրյանի սեփականաշնորհած տարածքների մասին
Նոր տեղեկություններ Սուրիկ Խաչատրյանի սեփականաշնորհած տարածքների մասին

Մաս 2 (առաջին մասը՝ կարդացեք այստեղ). Գորիսի ` 1992-94 թվականների քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը Aravot.am-ին շարունակում է տրամադրել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ունեցվածքի վերաբերյալ նոր տեղեկություններ:

Պարոն Հարությունյանի պատմելով. «Սուրիկ Խաչատրյանը ամիսներ առաջ գրեթե անվճար Տաթեւի համայնքից (գյուղապետ Մուրադ Սիմոնյան) սեփականացրել է Տաթեւի վանքի «Տաթեւեր» ճոպանողու կայանատեղիի մերձակայքի 2000 քմ հողատարածքը, այն ձեւակերպել է աներձագի` Վարդան Բարսեղյանի անվամբ: Նույն վայրում Սյունիքի նախկին մարզպետը իր ծառայողական վարորդի` Մանվել Մալինցյանի անվամբ սեփականացրել է եւս 2000 քմ հողատարածք:

Տաթեւի ճոպանուղու մուտքի մոտ Սուրիկ Խաչատրյանը սեփականաշնորհել է Հալիձոր համայնքին (գյուղապետ Սամվել Ասրյան) պատկանող 2000 քմ հողատարածքը, ձեւակերպել՝ իր ծառայողական մեքենայի վարորդ, նույն Մանվել Մալինցյանի անվամբ:

Նշված տարածքները, որտեղ պետք է կառուցվեն ծանրակշիռ եկամուտ բերող օբյեկտներ, վաճառվել են Երեւանի փոքր կենտրոնի հողատարածքներից ավելի բարձր գնով «Տաթեւեր» ընկերությանը, որը պատկանում է գործարար Ռուբեն Վարդանյանին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/07/04/262272/