Լատվիայի առաջին նախագահի ուղերձը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ

«20-րդ դարի պատերազմները հսկայական տառապանք պատճառեցին եվրոպական շատ ազգերի, ներառյալ` լատվիացիներին և հայերին: Այսօր դատապարտման և կարեկցանքի խոսքերով եմ ցանկանում անդրադառնալ հայերի զանգվածային կոտորածներին և զրկանքներին, որոնք իրականացվել են հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրության տարածքում Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին՝ համարելով դրանք այս գլոբալ հակամարտության ամենամեծ ողբերգություններից մեկը:

Վստահ եմ, որ աշխարհի ժողովուրդները եզրակացություններ քաղել են իրենց նախնիների սխալներից և տառապանքներից, որպեսզի կանխեն ցանկացած որևէ ազգի նկատմամբ նման դաժանության երբևէ կրկնությունը»,- նշել է Գունտիս Ուլմանիսը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջի գրառմամբ տեղեկացրել է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի դեսպանությունը։