Բազումի լեռնաշղթայում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է հրշեջ-փրկարար. ԱԻՆ. Տեսանյութ

Բազումի լեռնաշղթայում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է հրշեջ-փրկարար. ԱԻՆ. Տեսանյութ
Բազումի լեռնաշղթայում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է հրշեջ-փրկարար. ԱԻՆ. Տեսանյութ

Հոկտեմբերի 25-ին, ժամը 11:37-ին Լոռու մարզային փրկարարական վարչությունից հրդեհ են նկատել Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում՝ Բազումի լեռնաշղթայում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս 2 հրշեջ-փրկարար ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանն ընդհատել է Տավուշի մարզ այցելությունը և այժմ գտնվում է Լոռու մարզում:

Հրշեջ-փրկարար Սամվել Վարդանի Դևելյանը (ծնված 1997 թ.) տեղում մահացել է, իսկ Էդգար Իշխանի Գրիգորյանը (ծնված 1992 թ.) տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, այնուհետև՝ ԱՆ կողմից տրամադրած սանավիացիայի ուղղաթիռով վայրէջք կատարել ԱԻՆ շարահրապարակում, որտեղից էլ Աղետների բժշկության կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով՝ Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:

Այս պահի դրությամբ տուժածի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն, տեղեկացնում են ԱԻՆ-ից: