Դիլիջանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով սեպտեմբերի 25-ին, ժամը 2.30-ի սահմաններում, ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջան-Սևան թունելի սկզբնամասում ստուգել և բաժին բերման են ենթարկել Գավառ քաղաքի 27-ամյա մի բնակչի «Զիլ» մակնիշի մեքենան` բեռնված 12 խմ փայտանյութով:
Բեռնատարի վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Հանգամանքները պարզվում են:
Քննությունը շարունակվում է:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։