Ամանորյա անակնկալ. գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանն պաշտոնանկ է արվել

Ամանորյա անակնկալ. գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանն պաշտոնանկ է արվել
Ամանորյա անակնկալ. գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանն պաշտոնանկ է արվել

Ինչպես եւ ենթադրվում էր, երկարատեւ խոսակցություններից հետո թափուր է մնացել ՀՀ գյուղտախարարի պաշտոնը: Օրինաց երկիր կուսակցության անդամ նախարար Գերասիմ Ալավերդյանը հետ է կանչվել պաշտոնից, այդ մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
«Մենք կայացրել ենք քաղաքական վճիռ՝ հետ կանչել գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին` նոր որակի պահանջի ներկայացմամբ»,- ասել է Բաղասարյանը:

Հիշեցնենք, որ նախարարության աշխատանքը, նոյեմբերի սկզբին կոշտ քննադատության էր արժանացել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից:

Բաղդասարյանը հայտարարել է, որ թեեւ թեկնածուներ կան, սակայն նոր նախարարի անունը կհայտարարվի միայն Ամանորից հետո:

© Medialab.am