Իմ քայլը հիմնադրամը 1 միլիոն ԱՄՆ դոլար է նվիրաբերել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Այսօր տեղի ունեցով Իմ քայլը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում կայացվեցին հետեւյալ որոշումները.

1. Հիմնադրամում այս պահին առկա միջոցներից 1.000.000 միլիոն ԱՄՆ դոլար նվիրաբերել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

2. Պայմանավորված պատերազմի հետեւանքով ստեղծված հումանիտար վիճակով փոխել հիմնադրամի գործունեության ուղղությունը: Նախկինում զարգացման ծրագրեր իրականացնող հիմնադրամը, այսուհետ կիրականացնի բացառապես մարդասիրական ծրագրեր այնքան ժամանակ, որքան դրա անհրաժեշտությունը կլինի:

Այս մասին տեղեկացնում է Իմ քայլը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։