Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է գործել սովորական ռեժիմով. հայտարարություն

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը հայտարարում է, որ, չնայած ստեղծված իրավիճակին, անցնող շաբաթվա ընթացքում ընկերությունը գործել և շարունակում է գործել սովորական ռեժիմով՝ պահպանելով անվտանգության միջոցառումները։ Բոլոր արտադրամասերը աշխատել և շարունակում են աշխատել անխափան։

ՓԲ ընկերությունը նաև տեղեկացնում է, որ գործարանում մշտական հիմունքներով գործում է արտակարգ իրավիճակների շտաբ։

«ԶՊՄԿ-ի բոլոր ներքին կառույցները պատրաստ են իրականացնել արագ և արդյունավետ միջոցառումներ՝ համաձայն հաստատված գործողությունների ծրագրի»,- ասվում է հաղորդագրության մեջ։