Լոռու մարզի մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Քիմիագործներ, Տարոն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, Տավրոսի, Սպանդարյան, Վարդանանց, Մյասնիկյան, Զորյան, Խորենացի փողոցներով, Սիվաշական ավանի և Տիգրան Մեծ պողոտայով պարփակված թաղամասերի, Դարպաս և Բազում գյուղերի գազասպառողների, «Սեզամ Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: