Քաղաքական կուսակցություններից երկուսը դատապարտվում են Մաշտոցի պուրակում կատարված բռնությունները

Քաղաքական կուսակցություններից երկուսը դատապարտվում են Մաշտոցի պուրակում կատարված բռնությունները
Քաղաքական կուսակցություններից երկուսը դատապարտվում են Մաշտոցի պուրակում կատարված բռնությունները

«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը դատապարտում է ոստիկանության կողմից քաղաքացիների հանդեպ կիրառված բռնի գործողությունները ու այլ ապօրինությունները եւ պահանջում, որպեսզի կատարվածի համար պատասխանատուները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 29-ին, Մաշտոցի այգու համար պայքարող երիտասարդները փորձել են երկու անգամ վրան տեղադրել, որը օրենքով արգելված չէ: Հայտնվել են կարմիր բերետավորներ ու ոստիկանության աշխատակիցները ու սկսել է քաշքշուկ, որի արդյուքնում 7 երիտասրադի բերման են ենթարկել ոստիկանություն ու մեկ ժամից հետո բաց թողել, 3 հոգի տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել, երկուսը գնացել են հիվանդաանոց՝ օգնոթյւոն ստանալու, իսկ մնացածը դուրս են պրծել կապտուկներով:

Այս խնդրով մտահոգ քաղաքական կուսակցություններից երեկ այգում էին գտնվում ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը, իսկ «Ժառանգություն» կուսակցությունն էլ տարածել է հատուկ հաղորդագրություն:

«Ինչպես հստակ երեւում է միջադեպի տեսաձայնագրությունից` ոստիկանները, այդ թվում՝ պարետապահակային ծառայության հատուկ գունդը (կարմիր բերետավորներ), առանց նախազգուշացման, առանց որեւէ պահանջ ներկայացնելու եւ առանց օրենքով սահմանված այլ ընթացակարգերի պահպանման ուժ են կիրառել խաղաղ գործողություն իրականացնող քաղաքացիների հանդեպ և առգրավել նրանց տեղադրած վրանները»,- ասված է հայտարարության մեջ:

© Medialab.am