«Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը գրում է.
«Այսօր ադրբեջանական ապատեղեկատվության ամենալայնամասշտաբ հարձակումն է լինելու:
Այն գլխավորելու հայտ է ներկայացրել անձամբ Ալիևը: Խուճապն ու կասկածը ակամա սպասարկուներ են դառնալու:
Ձգում ենք գոտիները ու վստահում ենք բանակին: Մեր բանակն այս իրավունքը գործով է վաստակել»: