«Red wings» ավիաընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան․ Դեսպանատուն

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Red wings» ավիաընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան, տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

Նշվում է, որ երկրորդ չարտերային թռիչքով ավելի քան 200 քաղաքացի վերադառնում են հայրենիք։

Հնշենք, որ ՌԴ-ից առաջին չարտերային թռիչքը տեղի էր ունեցել երեկ՝ ապրիլի 6-ին։