Կորոնավիրուսի դեմ պատվաստումների ցուցանիշները ԵՊՀ-ում

Երեւանի պետական համալսարանից տեղեկացնում են․

«Երեկ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ԵՊՀ աշխատակիցների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումների ցուցանիշները: Նա մասնավորապես նշել է. «ԵՊՀ աշխատակիցների 60%-ից ավելին «COVID-19»-ի դեմ առնվազն մեկ դեղաչափով արդեն պատվաստվել է։ Վերլուծելով առաջիկայում պատվաստվելու համար հերթագրվածների թիվը՝ ԵՊՀ-ն ավելացնելու է ևս մեկ կայան։ Վերջին օրերի պատվաստումների ակտիվությունը վկայում է, որ առաջիկայում ունենալու ենք պատկառելի արդյունքներ։ Պատվաստվե՛ք և եղե՛ք պաշտպանված»»։