Աշխարհով մեկ հետևողականորեն խայտառակ ենք լինում, կարևորը տանը «հպարտ ենք և դուխով», ծափերն էլ անպակաս. Ջուլֆալակյան

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մի՞թե կարելի է պետության ղեկավարումը շարունակել վստահել անձի/քաղական ուժի, որն արդեն երեք տարի է հանդես է գալիս/դիրքավորում է իրեն որպես խեղճ, խաբված, թույլ, միամիտ զոհ։ Եթե նրա բառապաշարով «նախկիններն» այնքան ուժեղ են,որ չլինելով իշխանություն՝ կարողանում են իշխանությանը նման «խեղճ ու անճար» վիճակում պահել, ուրեմն ու՞մ է պետք այդպիսի ապիկար իշխանությունը։

Մի՞թե խղճահարությունն է դարձել հանրության լայն շերտերի ընտրություն կատարելու հիմնական գրավականը։ Մի՞թե հաճելի է խեղճ, անպատասխանատու ղեկավար ունենալ։ Երբվանի՞ց և ինչու՞ սկսեցինք ուժեղին,հաղթողին ստորադասել թույլին, պարտվողին… Նույնիսկ կենդանական աշխարհում թույլը չի կարող առաջնորդ ընտրվել։

Աշխարհով մեկ հետևողականորեն խայտառակ ենք լինում։ Կարևորը տանը «հպարտ ենք և դուխով», ծափերն էլ անպակաս»։