Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դատապարտում է ՀՀ քաղաքացիների նկատմամբ ոստիկանության իրականացրած բռնությունները

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է այսօր վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում ՀՀ ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված բռնությունները:

Ակնհայտ է, որ ոստիկանությունն իրականացրել է ապօրինի գործողություններ՝ փորձելով բռնի ուժով կանխել ՀՀ քաղաքացիների խաղաղ նստացույցը: Ոստիկանությունը փաստացիորեն ոտնահարել է ՀՀ քաղաքացիների խաղաղ երթեր, ցույցեր իրականացնելու ազատությունը՝ կիրառելով ոչ համաչափ և ոչ իրավական միջամտություն: Ավելին՝ առանց որևէ օրինական հիմքի ոստիկանության տարբեր բաժանմունքներ են տարվել ավելի քան 237 քաղաքացի:

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին անհապաղ ազատ արձակել ոստիկանության բաժանմունքներում գտնվող ՀՀ քաղաքացիներին և քայլեր ձեռնարկել այս հակաօրինական բռնություններ իրականացնելու համար պատասխանատու անձանց պատժելու ուղղությամբ: 

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն