Զելենսկին հայտարարել է «Վրաստանի ռուսամետ իշխանությունների նկատմամբ» պատժամիջոցներ սահմանելու մասին. Factor

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել «Վրաստանի ռուսամետ իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին»։ Այս մասին նա հայտնել է Տելեգրամում հրապարակված ուղերձում։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

«Դրանք պատժամիջոցներ են Վրաստանի իշխանության այն հատվածի դեմ, որը հիմա Վրաստանը հանձնում է Պուտինին։ Այդպես լինում է միջազգային հարաբերություններում, եթե ժամանակին չես արձագանքում կամ եթե անսկզբունքային ես արձագանքում, ապա այն, ինչ հետևում է՝ կորցված տասնամյակներ են և երկրներ՝ զրկված ազատությունից։ Չի կարելի որևէ մեկին այս տարածաշրջանում կորցնել՝ ոչ Վրաստանին, ո՛չ Մոլդովային, ո՛չ էլ Ուկրաինային»,- ասել է Զելենսկին:

Պատժամիջոցների  ցուցակում հայտնվել է 19 մարդ՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, պետական ​​անվտանգության ծառայության պետ Գրիգոլ Լիլուաշվիլին, ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, Վրաստանի խորհրդարանի մի քանի պատգամավորներ ու դատավորներ։