Արաբկիրում վերանորոգվում են բազմաբնակարան շենքերի շքամուտքերը

Արաբկիր վարչական շրջանից տեղեկացնում են, որ բազմաբնակարան շենքերի շքամուտքերի խնամքը և մաքրությունը թեև օրենքով վերապահված է համատիրություններին, այդուհանդերձ, Արաբկիր վարչական շրջանի ծրագրով վերանորոգվում են այն շքամուտքերը, որտեղ առավելագույնս զգացվում է դրա կարիքը:

«Այս տարվա ծրագրով նախատեսված 51 շքամուտքից արդեն վերանորոգվել են 26-ը՝ 12 հասցեում: Շարունակելի», -նշվում է վարչական շրջանի ֆեյսբույան էջում:

Բազմաբնակարան շենքերի շքամուտքերի խնամքը և մաքրությունը թեև օրենքով վերապահված է համատիրություններին, այդուհանդերձ,…

Posted by Արաբկիր վարչական շրջան on Friday, September 11, 2020