«Մեր ամբողջ քաղաքական թիմը գտնում է, որ մեր ցուցակը պետք է գլխավորի Գագիկ Ծառուկյանը». Էնֆիաջյան. «Ա1+»

«Մեր ամբողջ քաղաքական թիմը գտնում է, որ կուսակցության ցուցակը պետք է գլխավորի Գագիկ Ծառուկյանը»:

Այդ մասին «Ա1+»-ի փոխանցմամբ ԱԺ ճեպազրույցուների ժամանակ այսօր հայտարարել է «Ծառուկյան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը։

Այդպես է Էնֆիաջյանը արձագանքել այն պնդումներին, որ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Նոր Հայաստանում գործարարները պատգամավոր դառնալու կարիք չունեն։

Գագիկ Ծառուկյանն էլ քանիցս նշել է, որ իրենց կուսակցության ընտրական ցուցակն ամբողջությամբ այլ տեսքի է լինելու։

Վահե Էնֆիաջյանն ասել է, թե անկախ ավագանու ընտրություններին գրանցած արդյունքներից, ԲՀԿ-ն պետք է ձգտի առավելագույն մասնակցություն ունենալ ընտրություններում: